TotalFootball.am


11.11.19 00:37

[ՎԻԴԵՈ] Ինչպես «Այնտրախտի» ֆուտբոլիստը տապալեց «Ֆրայբուրգի» գլխավոր մարզչին


Գերմանիայի Բունդեսլիգայի 11-րդ տուրում «Ֆրայբուրգը» սեփական հարկի տակ 1:0 հաշվով հաղթեց «Այնտրախտին»:

Հանդիպման վերջում թեժ վիճաբանություն եղավ երկու թիմերի ֆուտբոլիստների մասնակցությամբ: Մրցավարի ավելացրած 5-րդ րոպեին «Այնտրախտի» ֆուտբոլիստ Դեյվիդ Աբրահամը, շտապելով դեպի գնդակը, հարվածեց ու տապալեց «Ֆրայբուրգի» գլխավոր մարզիչ Կրիստիան Շտրայխին:

Դրվագից հետո տանտերերի մարզչական շտաբն ու ֆուտբոլիստները հարձակվեցին Աբրահամի վրա ու վիճաբանություն առաջացավ: Արդյունքում Աբրահամը, ինչպես նաև «Ֆրայբուրգի» խաղացող Վինչենցո Գրիֆոն կարմիր քարտ ստացան ու հեռացվեցին դաշտից:





  Լրահոս



Տեսանյութեր


Լոռի   15   28
Արարատ-Արմենիա   15   27
Ալաշկերտ   15   27
Արարատ   15   27
Շիրակ   15   25
Նոա   15   24
Փյունիկ   15   20
Ուրարտու   15   17
Գանձասար-Կապան   15   14
Երևան   15

  0