TotalFootball.am


26.07.18 23:11

Ֆերգյուսոնն ուղեղի կաթվածից ապաքինվելուց հետո դիմել է երկրպագուներին


«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը շնորհակալություն է հայտնել բժիշկներին ու երկրպագուներին ուղեղի կաթվածից հետո հիվանդանոցում գտնվելու ընթացքում ցուցաբերած աջակցության համար: Լեգենդար մարզիչը հոսպիտալացվել էր այս տարվա մայիսի սկզբին:

«Առաջին հերթին ուզում եմ շնորհակալություն հայտնել բժիշկներին, որոնց շնորհիվ ես նստած եմ այստեղ ու ասում եմ այս խոսքերը: Շնորհակալություն ձեզ իմ ու ընտանիքիս անունից: Ինձ շատ օգնեցին նաև ամբողջ աշխարհից ուղարկված լավագույն մաղթանքներով հաղորդագրությունները: Շնորհակալություն ձեզ աջակցության համար: Նոր մրցաշրջանում ես կվերադառնամ ու կվայելեմ թիմի խաղերը», - ասել է Ֆերգյուսոնը:





  Լրահոս



Տեսանյութեր


Ամենաընթերցվածները

Արարատ   6   16
Շիրակ   6   13
Արարատ-Արմենիա   4   10
Լոռի   4   10
Ալաշկերտ   5   7
Նոա   6   7
Փյունիկ   5   6
Գանձասար-Կապան   6   4
Ուրարտու   6   2
Երևան   6

  0