TotalFootball.am


15.05.18 23:15

Մ-17 Եվրո-2018. մրցավարը վայրկյանների ընթացքում մղձավանջ է սարքել իռլանդացիների համար


Մ-17 հավաքականների միջև Եվրո-2018-ի քառորդ եզրափակչի Հոլանդիա - Իռլանդիա հանդիպումը դրամատիկ վերջաբան է ունեցել մրցավարի թեթև ձեռքով: 

Հիմնական ժամանակում թիմերը հաղթողին չեն պարզել, բանը հասել է հետխաղյա 11-մետրանոցներին: Միակ վրիպումը թույլ են տվել իռլանդացիները, որոնք չեն իրացրել իրենց առաջին հարվածը: 

Սակայն Իռլանդիայի հավաքականի դարպասապահը կարող էր փրկել իրավիճակն ու դառնալ խաղի հերոսը՝ ետ մղելով հոլանդացիների վերջին հարվածը:

Անհասկանալի պատճառով Իռլանդիայի հավաքականի դարպասապահ Ջիմմի Կորկորանը խաղում 2-րդ դեղին քարտն է ստացել կամ ժամանակից շուտ ու շատ բուռն կերպով սեյվը տոնելու, կամ հարվածի պահին դարպասային գծից շատ դուրս եկած լինելու համար: Մրցավարը հարվածը կրկնելու հնարավորություն է տվել հոլանդացիներինմ որոնք էլ օգտվել են  ճակատագրի նվերից ու դուրս եկել կիսաեզրափակիչ փուլ:

Կիսաեզրափակչում Հոլանդիայի պատանեկան հավաքականը կմրցի Անգլիայի հավաքականի հետ:





  Լրահոս



Տեսանյութեր


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0