TotalFootball.am


21.04.18 22:17

FA Cup. «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթեց «Տոտենհեմին» ու պահպանեց մրցանակ նվաճելու շանսը


«Մանչեսթեր Յունայթեդը», որն ընթացիկ մրցաշրջանում արդեն դուրս էր մնացել ՉԼ-ի ու անգլիական Լիգայի Գավաթի խաղարկություններից և կորցրել Պրեմիեր-լիգան հաղթելու շանսերը, Անգլիայի Գավաթի կիսաեզրափակիչում 2-1 հաշվով կամային հաղթանակ տարավ «Տոտենհեմի» նկատմամբ ու դարձավ եզրափակիչի առաջին ֆինալիստը:

«Տոտենհեմը» 11-րդ րոպեին բացեց խաղի հաշիվը. աչքի ընկավ Դելե Ալլին: Սակայն առաջին խաղակեսի միջնամասում Ալեքսիս Սանչեսը հավասարեցրեց հաշիվը: 62-րդ րոպեին Անդեր Էռերան խփեց ՄՅՈՒ-ի երկրորդ գոլը:

Եզրափակիչի երկրորդ ուղեգրի համար ապրիլի 22-ին կպայքարեն «Չելսին» ու «Սաութհեմփթոնը»: Եզրափակիչը կկայանա մայիսի 19-ին:





  Լրահոս



Տեսանյութեր


Ամենաընթերցվածները

Արարատ   8   19
Շիրակ   8   17
Լոռի   6   13
Ալաշկերտ   7   13
Արարատ-Արմենիա   6   13
Նոա   8   11
Փյունիկ   7   9
Ուրարտու   8   5
Գանձասար-Կապան   8   4
Երևան   8

  0