Ադրբեջանական Սիմուրգ թիմի ֆուտբոլիստներն իրենց բողոքն են արտահայտել ակումբի ղեկավարությանը: Ֆուտբոլիստներին հայտնել են, որ մինչև մրցաշրջանի ավարտը աշխատավարձ չեն ստանալու:
Այդ կապակցությամբ Ադրեբեջանի առաջնության հերթական տուրի Ինտերի դեմ խաղից առաջ ֆուտբոլիստները բողոքի ակցիա են իրականացրել՝ առաջին րոպեին նստելով խոտածածկին: Մրցակցի ֆուտբոլիստներն այդ ընթացքում գլորում էին գնդակը: