TotalFootball.am


27.04.15 17:08

«Ինտերը» 4 համարը հավերժ կամրագրի Ձանետտիի անվան դիմաց


«Ինտերի» ղեկավարությունը որոշել է 4 համարը հավերժ ամրագրել թիմի նախկին ավագ Խավիեր Ձանետտիի անվան դիմաց, այդ մասին հայտարարել է ակումբի սեփականատեր Էրիկ Տոհիրը:

«Այլևս որևէ ֆուտբոլիստ «Ինտերում» չի կրի 4 համարի մարզաշապիկըը: Այժմ այն ընդմիշտ ամրագրված է Ձանետտիի անվան դիմաց»,- հայտարարել է Տոհիրը:

Արգենտինացի նախկին պաշտպանը միլանյան ակումբում հանդես է եկել 1995 թվականից մինչև 2014 թվականը: Նա «Ինտերի» կազմում բազմաթիվ տիտղոսներ է նվաճել՝ այդ թվում նվաճել Չեմպիոնների Լիգայի գավաթը:

Ձանետին ֆուտբոլային կարիերան ավարտել է անցած ամառ: Այժմ նա զբաղեցնում է «Ինտերի» փոխնախագահի պաշտոնը:





  Լրահոս



Տեսանյութեր


Ամենաընթերցվածները

Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0