TotalFootball.am


15.02.20 12:00

ՄՅՈՒ-ի նորեկ Իգալոն ասել է, թե ում է նվիրելու խփած յուրաքանչյուր գոլը


«Մանչեսթեր Յունայթեդի» նորեկ Օդիոն Իգալոն խոստացել է, որ գոլերը նվիրելու մահացած քրոջը՝ Մերիին: Նա կյանքից հեռացել է 2019-ի դեկտեմբերին, 43 տարեկանում:

«Նրա մահն ինձ ցնցեց: Ես հասկանում էի, որ նա հեռացել է ընդմիշտ: Դա ծանր է: Երբ մենակ եմ լինում, մտածում եմ նրա մասին, դա ցավոտ է: Երբեմն իմ երկվորյակ քույրը զանգում է ինձ ու լաց լինում: Ես նույնպես լաց եմ լինում, երբ մենակ եմ լինում: Այս ամենը տանելը դժվար է, բայց ես փորձում եմ ուժեղ լինել:

Թեև նա մեր մեծ քույրն էր՝ մեզ համար եղել է ինչպես մայր. հետևել է մեզ, ձգտել անել այնպես, որ յուրաքանչյուրս երջանիկ լինենք: Մերին ակտիվորեն երկրպագում էր «Մանչեսթեր Յունայթեդին»:

Խաղալու եմ նրա անունը կրող խաղակոշիկներով, որ միշտ ինձ հետ լինի խաղի ժամանակ: Մինչև կարիերայիս վերջ խփածս բոլոր գոլերը նրան ու Աստծուն եմ նվիրելու», - Իգալոյի խոսքերն է մեջբերել The Sun-ը:





  Լրահոս



Առաջնություններ


Ամենաընթերցվածները

Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0