TotalFootball.am


21.09.21 22:00

Լապորտան՝ երկրպագուներին․ «Հանգստություն պահպանեք, մենք կլուծենք բոլոր խնդիրները»


«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան դիմել է ակումբի երկրպագուներին։ 

«Ես խնդրում եմ ձեզ շարունակել աջակցել թիմին։ Ֆուտբոլիստները դրա կարիքն ունեն։

Գիտեք, որ դժվար ժամանակներ են ակումբի համար։ Այս օրերին մենք պետք է միասնական լինենք։

Կարող եք վստահ լինել, որ «Կադիսի» հետ խաղում թիմն ամեն ինչ կանի հաղթանակի հասնելու համար։ Ես չգիտեմ, թե ինչ կլինի, բայց շարունակեք

աջակցել թիմին նաև «Լևանտեի» հետ խաղում, որը նույնպես կկայանա այս շաբաթ։ Հանգստություն պահպանեք։ Մենք գիտենք, թե ինչ պետք է անել»,- գրել է Լապորտան թվիթերի իր էջում։ 





  Լրահոս



Աշխարհ


Ամենաընթերցվածները

Ալաշկերտ   24   46
Նոա   24   41
Ուրարտու   24   41
Արարատ   24   40
Արարատ-Արմենիա    24   38
Վան   24   31
Փյունիկ   24   25
Լոռի   24   23
Շիրակ   24   13