TotalFootball.am


16.09.21 20:21

Նաթան Ակեի հայրը մահացել է որդու՝ ՉԼ-ում առաջին գոլը խփելուց րոպեներ անց


«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Նաթան Ակեն հայտնել է հոր մահվան մասին։ 

Դա տեղի է ունեցել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրի «Մանչեսթեր Սիթի»-«Լայպցիգ» (6:3) հանդիպման ժամանակ։ 

«Վերջին մի քանի շաբաթներն իմ կյանքում ամենածանր էին։ Իմ հայրը ծանր հիվանդ էր՝ անբուժելի։  Այդ ընթացքում ինձ աջակցում էին հարսանացուս, ընտանիքիս անդամները և ընկերներս։

Երեկ ես իմ առաջին գոլը խփեցի Չեմպիոնների լիգայում։ Եվ ընդամենը մի քանի րոպե անց հայրս մահացավ՝ լինելով մորս և եղբորս կողքին։ Նրանք հայրիկիս հետ էին այդ պահին։

Երևի, այդպես էլ պետք է լիներ։ Հայրս միշտ հպարտանում էր տեսնելով, թե ինչպես եմ ես ֆուտբոլ խաղում։

Գիտեմ, որ դու միշտ իմ հետ ես լինելու։ Այս գոլը քեզ համար էր, հայրիկ»,- գրել է ֆուտբոլիստն ինստագրամի իր էջում։ 





  Լրահոս



Աշխարհ


Ալաշկերտ   24   46
Նոա   24   41
Ուրարտու   24   41
Արարատ   24   40
Արարատ-Արմենիա    24   38
Վան   24   31
Փյունիկ   24   25
Լոռի   24   23
Շիրակ   24   13