TotalFootball.am


08.09.21 18:01

Մխիթարյանը՝ Զախարյանի մասին․ «Պետք է հարգել նրա որոշումը»


«Ռոմայի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է Մոսկվայի «Դինամոյի» ֆուտբոլիստ Արսեն Զախարյանի մասին, որը ընդունել է ոչ թե Հայաստանի, այլ Ռուսաստանի հավաքականում հանդես գալու հրավերը։ 

«Յուրաքանչյուրը պետք է ինքը որոշի իր ապագան։ Դա նրա անձնական գործն է։ Նա աճել և խաղացել է Ռուսաստանում և արդյունքում որոշել է հանդես գալ այդ հավաքականում։ Այդպես լինում է։ Մենք պետք է հարգենք նրա որոշումն ու հաջողություն մաղթենք։ Շատերն են նրան քննադատում, բայց նա մեծացել է Ռուսաստանում։ Կան խաղացողներ, որոնք ընտրում են Հայաստանի հավաքականը և դա միշտ էլ լավ է, սակայն կան ֆուտբոլիստներ, որոնք չենք ցանկանում հանդես գալ Հայաստանի հավաքականի կազմում։ Միայն հաջողություն կարող եմ մաղթել նրանց»,- ասել է Մխիթարյանը Матч ТВ-ի եթերում։ 

 





  Լրահոս



Աշխարհ


Ալաշկերտ   24   46
Նոա   24   41
Ուրարտու   24   41
Արարատ   24   40
Արարատ-Արմենիա    24   38
Վան   24   31
Փյունիկ   24   25
Լոռի   24   23
Շիրակ   24   13