TotalFootball.am


07.09.21 21:11

Կապառոս․ «Անկասկած, Լիխտենշտայնի դեմ դժվար խաղ է սպասվում»


Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը խոսել է վաղը կայանալիք Լիխտենշտայնի դեմ խաղի մասին։ 

«3 խաղ անցկացնելը շատ դժվար է և այդ պատճառով էլ մենք հանգստի հնարավորություն էինք տվել Անդրե Չալըշըրին Գերմանիայի դեմ խաղում։

Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղն անցյալում եմ և ես նույնիսկ չեմ հիշում այդ խաղի մասին։ Մենք լիովին կենտրոնացած ենք գալիք հանդիպման վրա։ Մենք հետևություններ կանենք անցյալում անցկացրած խաղերից։

Իհարկե, ցանկացած պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ ցավ է զգում պարտությունից։ Բայց մենք գիտակցում ենք, որ վաղը խաղալու ենք սեփական հարկի տակ՝ մեր երկրպագուների աչքի առաջ։ Եվ դա մեր մոտիվացիան պետք է լինի։

Անկասկած, Լիխտենշտայնի դեմ բարդ խաղ է սպասվում։ Նրանք աստիճանաբար առաջընթաց են գրանցում։ Մենք պետք է վստահ լինենք մեր ուժերին և ցուցադրենք մեր խաղը»։ 





  Լրահոս



Աշխարհ


Ալաշկերտ   24   46
Նոա   24   41
Ուրարտու   24   41
Արարատ   24   40
Արարատ-Արմենիա    24   38
Վան   24   31
Փյունիկ   24   25
Լոռի   24   23
Շիրակ   24   13