TotalFootball.am


24.07.21 16:04

Մխիթարյան. «Չեմպիոնական պայքարը նույնքան բարդ կլինի, որքան նախորդ մրցաշրջանում»


«Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է Ա Սերիայի առաջիկա մրցաշրջանի մասին: 

- Ո՞ր թիմը կնվաճի Սկուդետոն այս մրցաշրջանում: 

- Կարող եմ ասել, որ չեմպիոնական պայքարը նույնքան բարդ կլինի, որքան նախորդ մրցաշրջանում: Հետաքրքիր կլինի, քանի որ բոլոր թիմերն էլ պատրաստված կլինեն: Մենք պետք է կենտրոնացած լինենք մեր խաղի վրա: Պետք է իմանանք, թե ինչ ենք ուզում և ուր ենք գնում: Մենք երեք տարի է չենք խաղում Չեմպիոնների լիգայում և դա շատ ցավալի է: Պետք է աշխատենք և հավատանք, որ կարող ենք վերադառնալ այդ մրցաշար»,- Մխիթարյանի խոսքն է մեջբերել Sky Sport-ը: 





  Լրահոս



Աշխարհ


Ալաշկերտ   24   46
Նոա   24   41
Ուրարտու   24   41
Արարատ   24   40
Արարատ-Արմենիա    24   38
Վան   24   31
Փյունիկ   24   25
Լոռի   24   23
Շիրակ   24   13