TotalFootball.am


24.07.21 15:14

Մխիթարյանը՝ Մոուրինյու մասին. «Հուսով եմ՝ միասին տիտղոս կնվաճենք «Ռոմայում»»


«Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Sky Sport-ին տված հարցազրույցում խոսել է հռոմեական ակումբի նոր գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի մասին: 

- Նա շատ հավակնոտ մարզիչ է և միշտ ցանկանում է հաղթել: Նրան ոչինչ չի հետաքրքրում, կարևորը հաղթանակն է: Լավն ես այսօր, թե վատը, կապ չունի, կարևորը երեք միավորն է: Բոլորը գիտեն, որ նա գրեթե ամեն ինչ հաղթել է և մենք հույս ունենք, որ «Ռոմայի» հետ նույնպես կկարողանա տիտղոս նվաճել: Նա որպես մարզիչ շատ բան կարող է տալ թիմին: 

Չեմ ուզում խոսել մեր նախկին հարաբերությունների մասին: Մենք ամեն ինչ հարթել ենք: Ես շատ լավ եմ ճանաչում նրան և գիտեմ, թե ինչ է նա պահանջում խաղացողներից»,- ասել է Մխիթարյանը: 





  Լրահոս



Աշխարհ


Ալաշկերտ   24   46
Նոա   24   41
Ուրարտու   24   41
Արարատ   24   40
Արարատ-Արմենիա    24   38
Վան   24   31
Փյունիկ   24   25
Լոռի   24   23
Շիրակ   24   13