TotalFootball.am


24.07.21 13:03

ՊՍԺ-ն համոզված է, որ Պոգբային ձեռք կբերի իր առաջարկած գումարով. ՄՅՈՒ-ն առաջարկի է սպասում


Կիսապաշտպան Պոլ Պոգբան կարող է լքել «Մանչեսթեր Յունայթեդը»: Ինչպես հաղորդում է The Telegraph-ը՝ անգլիական ակումբը սպասում է, որ նախքան տրանսֆերային պատուհանի փակվելը ֆրանսիացու տրանսֆերի վերաբերյալ առաջարկ կստանա ՊՍԺ-ից:

Ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլոն արդեն բանակցություններ է վարում փարիզյան ակումբի հետ անձնական պայմանագրի վերաբերյալ: ՊՍԺ-ն այժմ նախապատրաստական աշխատանքներ է կատարում տրանսֆերից առաջ: ՊՍԺ-ում վստահ են, որ 50 միլիոն եվրոյի առաջարկը բավարար կլինի, որպեսզի համոզեն ՄՅՈՒ-ին՝ վաճառել Պոգբային:

Պոգբան, ինչպես հաղորդվել է ավելի վաղ, հրաժարվել է երկարաձգել ՄՅՈՒ-ի հետ պայմանագիրը: Եթե մանկունիացիները Պոգբային չվաճառեն այս ամառ, ապա գալիք տարի նա կհեռանա անվճար:





  Լրահոս



Աշխարհ


Ալաշկերտ   24   46
Նոա   24   41
Ուրարտու   24   41
Արարատ   24   40
Արարատ-Արմենիա    24   38
Վան   24   31
Փյունիկ   24   25
Լոռի   24   23
Շիրակ   24   13