TotalFootball.am


24.07.21 12:54

Պյանիչը պատրաստ է աշխատավարձի նվազեցման հանուն Ա Սերիա վերադարձի


«Բարսելոնայի» կիսապաշտպան Միրալեմ Պյանիչը պետք է այս տրանսֆերային պատուհանի ընթացքում լքի թիմը: Այս մասին հաղորդում է Sport.es-ը:

31-ամյա ֆուտբոլիստի գործակալն այս պահին աշխատում է նրա՝ «Յուվենտուս» վերադարձի վրա, և բոսնիացին պատրաստ է աշխատավարձի նվազեցման, որպեսզի գործարքը կայանա: Ընդ որում, խոսքը 1 տարվա վարձակալության մասին է, որի պայմաններով թուրինցիները Միրալեմին պետք է ամբողջական աշխատավարձ վճարեն:

Հավանական է՝ պայմանագրում նաև ներառեն վարձակալությունը ևս 1 տարով երկարաձգելու կետ: Նշվում է, որ Պյանիչը ցանկանում է, որպեսզի իր ապագայի հարցը վճռվի հուլիսի 28-ին: Այդ օրը «Բարսելոնան» ուղևորվելու է Գերմանիա՝ հավաքի:





  Լրահոս



Աշխարհ


Ալաշկերտ   24   46
Նոա   24   41
Ուրարտու   24   41
Արարատ   24   40
Արարատ-Արմենիա    24   38
Վան   24   31
Փյունիկ   24   25
Լոռի   24   23
Շիրակ   24   13