TotalFootball.am


24.07.21 12:39

Գրիզմանը կարող է «Յուվեում» փոխարինել Ռոնալդուին


«Բարսելոնայի» հարձակվող Անտուան Գրիզմանը կարող է կարիերան շարունակել «Յուվենտուսում»: Այս մասին հաղորդում է Sport.es-ը:

Ըստ պարբերականի տեղեկությունների՝ ֆրանսիացու տեղափոխությունը հնարավոր կդառնա, եթե թուրինյան ակումբից հեռանա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն: Պորտուգալացու հեռանալու դեպքում «ծեր սինյորայի» ֆինանսական ծանրաբեռնվածությունը կթեթևանա, և նրանք պատրաստ կլինեն հարձակման գծի խաղացողի ձեռք բերել:

«Բարսելոնայում» կարծում են, որ «Յուվենտուսին» կարող է գրավել հետագա գնման իրավունքով Գրիզմանին վարձավճարով վերցնելու հնարավորությունը:

Գրիզմանը «Բարսելոնայում» է 2019 թվականից, իսկ մինչ այդ խաղում էր «Ատլետիկոյում»: Անցած մրցաշրջանում ֆրանսիացին կատալոնական ակումբի կազմում 51 խաղի է մասնակցել՝ դառնակով 20 գոլի ու 13 գոլային փոխանցման հեղինակ:





  Լրահոս



Աշխարհ


Ալաշկերտ   24   46
Նոա   24   41
Ուրարտու   24   41
Արարատ   24   40
Արարատ-Արմենիա    24   38
Վան   24   31
Փյունիկ   24   25
Լոռի   24   23
Շիրակ   24   13