TotalFootball.am


23.07.21 21:24

Պոգբան մերժում է նոր պայմանագրի մասին ՄՅՈՒ-ի առաջարկները


Պոլ Պոգբան, ամենայն հավանականությամբ, նոր պայմանագիր չի ստորագրի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ: Այս մասին հաղորդում է Sky Sports-ը:

Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ Պոգբայի ու ՄՅՈՒ-ի ներկայացուցիչների միջև բանակցություններն արդյունքի չեն բերել, ակումբի կողմից հստակ առաջարկը մերժվել է Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպանի կողմից:

Այժմ մանկունիանցիները պետք է որոշում կայացնեն՝ արդյոք վաճառե՞լ Պոգբային, թե՞ նրան թույլ տալ վաղաժամ խզել պայմանագիրը:

Պոգբայով վաղուց հետաքրքրվում է ՊՍԺ-ն: Փարիզյան ակումբը հույս ունի այս ամառ 50 մլն եվրոյով ձեռք բերել ֆուտբոլիստին:





  Լրահոս



Աշխարհ


Ալաշկերտ   24   46
Նոա   24   41
Ուրարտու   24   41
Արարատ   24   40
Արարատ-Արմենիա    24   38
Վան   24   31
Փյունիկ   24   25
Լոռի   24   23
Շիրակ   24   13