TotalFootball.am


22.07.21 02:49

«7339 օր անց». Բուֆֆոնը վերադարձից հետո առաջին խաղն է անցկացրել «Պարմայում»


«Պարմայի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնը վերադարձից հետո առաջին խաղն է անցկացրել պարմեզանցիների կազմում:

43-ամյա դարպասապահը խաղադաշտ է դուրս եկել «Բոխումի» հետ ընկերական խաղում (0-1): Բուֆֆոնը խաղադաշտում հայտնվել է մեկնարկային րոպեներից ու մասնակցել է 1-ին խաղակեսին, ինչից հետո փոխարինվել է՝ առանց գոլ բաց թողնելու:

«Թվիթերի» իր էջում Բուֆֆոնը լուսանկար է հրապարակել խաղից: «7339 օր անց», - գրել է իտալացին:





  Լրահոս



Աշխարհ


Ալաշկերտ   24   46
Նոա   24   41
Ուրարտու   24   41
Արարատ   24   40
Արարատ-Արմենիա    24   38
Վան   24   31
Փյունիկ   24   25
Լոռի   24   23
Շիրակ   24   13