TotalFootball.am


21.07.21 21:59

Ալաբան բացատրել է «Ռեալում» 4 համարի ընտրությունը


«Ռեալի» պաշտպան Դավիդ Ալաբան բացատրել է, թե ինչու է որոշել վերցնել 4 համարը, ինչպես նաև խոսել է Մադրիդ տեղափոխվելու էմոցիաների մասին:

«Մենք ակումբի հետ քննարկեցինք այդ հարցը: «Ռեալն» ինձ առաջարկեց այս համարը, և, կարծում եմ, այլ համարներ պարզապես չկային: Գիտեմ, թե ինչ է «Ռեալի» համար նշանակում այդ համարը: Այն կրելը պատիվ է, դա ինձ շատ է մոտիվացնում: Այս համարը խորհրդանշում է ուժ և առաջատարություն:

Ես «Ռեալ» չեմ տեղափոխվել, որ ինձ համեմատեմ ուրիշների հետ: Ես ուզում եմ լինել ու մնալ Ալաբան: Ես թիմին կտամ իմ կարողություններն ու ուժեղ կողմերը: Երազանքս իրականություն դարձավ, «Ռեալն» աշխարհի գլխավոր ակումբն է: Ես շատ հպարտ եմ, որ հայտնվեցի այստեղ: Չեմ կարողանում համբերել այն պահին, երբ կկրեմ ակումբի մարզաշապիկը», - Ալաբայի խոսքերն է մեջբերել Marca-ն:





  Լրահոս



Աշխարհ


Ալաշկերտ   24   46
Նոա   24   41
Ուրարտու   24   41
Արարատ   24   40
Արարատ-Արմենիա    24   38
Վան   24   31
Փյունիկ   24   25
Լոռի   24   23
Շիրակ   24   13