TotalFootball.am


21.07.21 19:18

ՊՍԺ-ն առայժմ կապ չի հաստատել ՄՅՈՒ-ի հետ Պոգբայի տրանսֆերի վերաբերյալ


ՄՅՈՒ-ի կիսապաշտպան Պոլ Պոգբայի ապագան շարունակում է մնալ անորոշ: Manchester Evening News-ը հավաստիացնում է, որ ՊՍԺ-ն առայժմ կապ չի հաստատել ՄՅՈՒ-ի հետ, որպեսզի քննարկի ֆրանսիացու տեղափոխությունը:

Անգլիական ակումբում գտնվող աղբյուրները գովում են Պոգբային պորֆեսիոնալիզմի համար, որը ցուցադրել է վերջին 2 տարիներին: Պոլը ցուցաբերել է այն՝ չնայած «Ռեալ» տեղափոխվելու ակնհայտ ցանկությանը:

«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները, որոնք համեմատաբար մտերիմ են Պոգբայի հետ, կարծում են, որ ակումբը պետք է բաց թողնի նրան: Ֆուտբոլիստները կարծում են, որ դա կլինի օգուտ և թիմին, և Պոլին: Անգլիական ակումբի հետ ֆրանսիացու պայմանագրի ժամկետը լրանալու է 2022-ի ամռանը:





  Լրահոս



Աշխարհ


Ալաշկերտ   24   46
Նոա   24   41
Ուրարտու   24   41
Արարատ   24   40
Արարատ-Արմենիա    24   38
Վան   24   31
Փյունիկ   24   25
Լոռի   24   23
Շիրակ   24   13