TotalFootball.am


21.07.21 12:06

[ՎԻԴԵՈ] «Ատլետիկո Մինեյրո»-«Բոկա Խունիորս» խաղից հետո ծեծկռտուք է տեղի ունեցել ֆուտբոլիստների և անվտանգության աշխատակիցների միջև


Լիբերտադորեսի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի «Ատլետիկո Մինեյրո»-«Բոկա Խունիորս» պատասխան խաղից հետո ծեծկռտուք է տեղի ունեցել արգենտինական ակումբի ֆուտբոլիստների և ստադիոնի անվտանգության աշխատակիցների միջև: 

 

 

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Նորբերտո Բրիասկոն «Բոկա Խունիորսի» մեկնարկային կազմում էր և փոխարինվել էր 81-րդ րոպեին: Բրազիլական ակումբը հաղթել էր հետխաղային 11 մետրանոց հարվածաշարում: Խաղի ավարտից հետո «Բոկայի» ֆուտբոլիստները սկսել են վիճել մրցավարների հետ, որից հետո միջամտել են ստադիոնի անվտանգության աշխատակիցները և «Ատլետիկոյի» ներկայացուցիչները: 

 

Ոստիկանությունը ստիպված է եղել կիրառել արցունքաբեր գազ: 

 

«Բոկա Խունիորսից» 8 հոգի ոստիկանության բաժանմունք են տեղափոխվել: Ակումբը հրաժարվել է լքել Բրազիլիայի տարածքը, առանց նրանց: 

 

«Ատլետիկո Մինեյրոյի» նախագահն էլ շշեր է նետել մրցակցի ֆուտբոլիստների վրա: 





  Լրահոս



Աշխարհ


Ալաշկերտ   24   46
Նոա   24   41
Ուրարտու   24   41
Արարատ   24   40
Արարատ-Արմենիա    24   38
Վան   24   31
Փյունիկ   24   25
Լոռի   24   23
Շիրակ   24   13