TotalFootball.am


20.07.21 20:28

«Միլանի» գլխավոր տնօրենի մոտ քաղցկեղ է ախտորոշվել


«Միլանի» գլխավոր տնօրեն Իվան Գազիդիսի մոտ ախտորոշվել է կոկորդի քաղցկեղ:

«Ակումբը հայտնում է երկրպագուներին, որ մեր գլխավոր տնօրեն Իվան Գազիդիսին կոկորդի քաղցկեղ են ախտորոշել: Հիմնվելով բժշկական թեստերի վրա՝ բժիշկներն ակնկալում են, որ նա լիովին կապաքինվի: Իվանը կշարունակի աշխատանքը, սակայն որոշ ժամանակ կանցկացնի մասնագիտացված կլինիկայում՝ անհրաժեշտ բուժման համար», - ասված է «Միլանի» պաշտոնական կայքում:

«Իհարկե, սա ծանր նորություն է: Բայց դժիշկները լավատեսորեն են տրամադրված: Իմ տրամադրության տակ են լավագույն բժիշկները, ես զգում եմ ակումբի ու մտերիմներիս աջակցությունը: Վստահ եմ, որ քաղցկեղն ամբողջությամբ կնահանջի», - ասել է Գազիդիսը:





  Լրահոս



Աշխարհ


Ալաշկերտ   24   46
Նոա   24   41
Ուրարտու   24   41
Արարատ   24   40
Արարատ-Արմենիա    24   38
Վան   24   31
Փյունիկ   24   25
Լոռի   24   23
Շիրակ   24   13