TotalFootball.am


19.07.21 23:35

«Բարսան» ու «Ատլետիկոն» դադարեցրել են բանակցությունները


«Բարսելոնան» կդադարեցնի բանակցությունները հարձակվող Անտուան Գրիզմանին «Ատլետիկոյի» կիսապաշտպան Սաուլ Նիգեսի հետ փոխանակելու շուրջ:

Ինչպես հաղորդում է Diario Sport-ը՝ կողմերը չեն կարողանում համաձայնության գալ ֆինանսական ասպեկտում մեծ ծախսերի պատճառով: Կատալոնացիները ցանկանում էին Գրիզմանի համար 20 միլիոն եվրո հավելավճար ստանալ կամ էլ կիսապաշտպան Ժոաու Ֆելիշին:

«Ատլետիկոն» իր հերթին պատրաստ չէ Գրիզմանին տալ նրա պահանջած աշխատավարձը: Մյուս կողմից՝ Սաուլը ևս չի ցանկացել համաձայնել ավելի ցածր աշխատավարձի, քան կարող է ստանալ ԱՊԼ-ում:

Այս կապակցությամբ կողմերը որոշել են դադարեցնել հետագա բանակցությունները: «Բարսելոնան» կփորձի Գրիզմանին վաճառել այլ ակումբի:





  Լրահոս



Աշխարհ


Ալաշկերտ   24   46
Նոա   24   41
Ուրարտու   24   41
Արարատ   24   40
Արարատ-Արմենիա    24   38
Վան   24   31
Փյունիկ   24   25
Լոռի   24   23
Շիրակ   24   13