TotalFootball.am


19.07.21 22:15

«Միլանն» ու «Ռեալը» նոր համաձայնության են եկել Դիասի վարձակալության շուրջ


Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Բրահիմ Դիասը կշարունակի վարձակալությամբ խաղալ «Միլանում»: Այս մասին հաղորդում է իտալական ակումբի մամուլի ծառայությունը:

«Ուրախ ենք հայտարարել «Ռեալից» ժամանակավոր հիմունքներով Բրահիմ Աբդելկադեր Դիասի տեղափոխության մասին: Պայմանագիրը ստորագրված է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը», - ասված է «Միլանի» հաղորդագրության մեջ:

Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկություններով՝ «Միլանին» հաջողվել է ոչ միայն երկարաձգել վարձակալության պայմանագիրը, այլ նաև դրանում ներառել 25 միլիոն եվրոյով հետագա գնման իրավունքի հնարավորություն:

Ընդ որում, «Ռեալը» հնարավորություն կունենա 30-31 միլիոն եվրոյի դիմաց հետ գնելու իր ֆուտբոլիստին:





  Լրահոս



Աշխարհ


Ալաշկերտ   24   46
Նոա   24   41
Ուրարտու   24   41
Արարատ   24   40
Արարատ-Արմենիա    24   38
Վան   24   31
Փյունիկ   24   25
Լոռի   24   23
Շիրակ   24   13