TotalFootball.am


19.07.21 19:58

«Արսենալը» հայտարարել է 21-ամյա նորեկի մասին


«Անդերլեխտի» կիսապաշտպան Ալբերտ-Մբոյո Սամբի Լոկոնգան տեղափոխվել է «Արսենալ»: Այս մասին հաղորդել է լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը:

21-ամյա կիսապաշտպանի հետ ստորագրվել է երկարաժամկետ պայմանագիր: Նա հանդես կգա 23 համարի մարզաշապիկով, որի վրա գրված է լինելու «Սամբի»:

«Զինագործների» նորեկը թիմակիցներին կմիանա մի քանի օրից՝ երբ կավարտվի Մեծ Բրիտանիա մուտք գործելու պարտադիր կարանտինը:

Ըստ Նիկոլո Սկիրայի տեղեկությունների՝ տրանսֆերն «Արսենալին» արժեցել է 22 միլիոն եվրո: Պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականը:





  Լրահոս



Աշխարհ


Ալաշկերտ   24   46
Նոա   24   41
Ուրարտու   24   41
Արարատ   24   40
Արարատ-Արմենիա    24   38
Վան   24   31
Փյունիկ   24   25
Լոռի   24   23
Շիրակ   24   13