TotalFootball.am


18.07.21 17:15

Բուֆոն. «Դոնարուման կարող է «Ոսկե գնդակ» ստանալ»


«Պարմայի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոն խոսել է ՊՍԺ-ի և Իտալիայի ազգային հավաքականի դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի մասին: 

«Իմ կարծիքով՝ Դոնարուման կարող է ստանալ «Ոսկե գնդակը»: Նա իր որակների և ելույթների շնորհիվ պետք է ձգտի տիրանալ այդ մրցանակին: 

Դուք խոսում եք մեկի հետ, որին 18 տարեկանում ասացին. «Ասում են՝ դու կարող ես դառնալ աշխարհի ամենաուժեղ դարպասապահը, Լև Յաշինից հետ»: Ես պատասխանեցի. «Իսկ ինչո՞ւ Յաշինից հետո երկրորդը: Ո՞վ է ասել, որ ես չեմ կարող դառնալ ամենաուժեղը: 

Երբ երիտասարդ եք, չպետք է բավարարվեք ձեռք բերածով: Պետք է անընդհատ առավելագույնին ձգտել: 

Ջիջոն պետք է անի դա»,- Բուֆոնի խոսքն է մեջբերել Football Italia-ն: 





  Լրահոս



Աշխարհ


Ալաշկերտ   24   46
Նոա   24   41
Ուրարտու   24   41
Արարատ   24   40
Արարատ-Արմենիա    24   38
Վան   24   31
Փյունիկ   24   25
Լոռի   24   23
Շիրակ   24   13