TotalFootball.am


17.07.21 13:58

«Մանչեսթեր Սիթին» որոշում է կայացրել Ստերլինգի վերաբերյալ


«Մանչեսթեր Սիթին» տրանսֆերի է հանել թիմի հարձակվող Ռահիմ Ստերլինգին: Այս մասին հաղորդում է Goal-ը՝ հղում անելով The Athletic-ին:

Ինչպես հաղորդում է աղբյուրը՝ հարձակվողը, ամենայն հավանականությամբ, ստիպված կլինի լքել մանչեսթերյան ակումբը, քանի որ թիմի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան նախատեսում է թարմացնել հարձակման գիծը:

Ստերլինգը «Ման. Սիթիի» ֆուտբոլիստ էր դարձել 2015 թվականի հուլիսին՝ 63.7 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվելով «Լիվերպուլից»: Այս ժամանակահատվածում 26-ամյա ֆուտբոլիստը դարձել է Անգլիայի եռակի չեմպիոն:

ԱՊԼ-ի անցած մրցաշրջանում հարձակվողը մասնակցել է 30 խաղի ու խփել 10 գոլ և կատարել 7 գոլային փոխանցում:





  Լրահոս



Աշխարհ


Ալաշկերտ   24   46
Նոա   24   41
Ուրարտու   24   41
Արարատ   24   40
Արարատ-Արմենիա    24   38
Վան   24   31
Փյունիկ   24   25
Լոռի   24   23
Շիրակ   24   13