TotalFootball.am


17.07.21 13:36

«Յուվենտուսը» որոշում է կայացրել Դիբալայի ապագայի վերաբերյալ


«Յուվենտուսի» ներկայացուցիչներն ու Պաուլո Դիբալայի գործակալ Խորխե Անտունը հուլիսի վերջին կհանդիպեն ու բանակցություններ կվարեն պայմանագրի երկարաձգման շուրջ: Այս մասին «Թվիթերում» հաղորդում է Նիկոլո Սկիրան:

Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ 27-ամյա արգենտինացու հետ համաձայնագիրը նախատեսվում է երկարաձգել մինչև 2025 թվականը, իսկ աշխատավարձը կարող է կազմել մինչև 10 միլիոն եվրո՝ գումարած բոնուսները: Նաև նշվում է, որ հարձակվողը ցանկանում է մնալ «Յուվենտուսում» և երազում է դառնալ թիմի ավագը:

Իտալական Ա Սերիայի անցած մրցաշրջանում Դիբալան մասնակցել է 20 խաղի ու դարձել 4 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:





  Լրահոս



Աշխարհ


Ալաշկերտ   24   46
Նոա   24   41
Ուրարտու   24   41
Արարատ   24   40
Արարատ-Արմենիա    24   38
Վան   24   31
Փյունիկ   24   25
Լոռի   24   23
Շիրակ   24   13