TotalFootball.am


17.07.21 11:51

Մբապեն ակնկալում է, որ «Ռեալը» ճնշում կգործադրի ՊՍԺ-ի վրա ու կպայմանավորվի տրանսֆերի շուրջ


ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն ցանկանում է կարիերան շարունակել «Ռեալում»: Այս մասին հաղորդում է AS-ը:

Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ Մբապեն «Ռեալից» վճռական գործողությունների է սպասում: Նա հույս ունի, որ «Արքայական ակումբը» ճնշում կգործադրի ՊՍԺ-ի վրա և կհասնի տրանսֆերի իրականացմանը:

Մբապեն ՊՍԺ-ում հանդես է գալիս 2017 թվականից, իսկ մինչ այդ պաշտպանում էր «Մոնակոյի» գույները:

2020/21 մրցաշրջանում ֆրանսիացին ՊՍԺ-ի կազմում 47 խաղ է անցկացրել, որոնցում դարձել է 42 գոլի ու 11 գոլային փոխանցման հեղինակ:





  Լրահոս



Աշխարհ


Ալաշկերտ   24   46
Նոա   24   41
Ուրարտու   24   41
Արարատ   24   40
Արարատ-Արմենիա    24   38
Վան   24   31
Փյունիկ   24   25
Լոռի   24   23
Շիրակ   24   13