TotalFootball.am


17.07.21 11:31

«Բարսելոնան» կասկածում է, որ «Ռեալի» պատճառով չի կարողանում երկարաձգել իր ֆուտբոլիստի պայմանագիրը


«Բարսելոնան» չի կարողանում պայմանագրի երկարաձգման շուրջ համաձայնության հասնել կիսապաշտպան Իլաշ Մորիբայի հետ և կարծում է, որ դրա հետևում կանգնած է «Ռեալը»: Այս մասին հաղորդում է Goal-ը:

«Բարսելոնան» Մորիբային տեղեկացրել է, որ նրան չեն թողնի մարզվել հիմնական թիմի հետ, քանի դեռ չի երկարաձգել պայմանագիրը: Նաև հաղորդվում է, որ քանի դեռ չեն համաձայնեցվել նոր պայմանները կամ քանի դեռ կողմերն առաջընթաց չեն գրանցել բանակցություններում, 18-ամյա ֆուտբոլիստը չի լինի հիմնական թիմի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանի պլաններում:

Ընդ որում, «Բարսելոնայում» համարում են, որ «Ռեալը» իր մասնակցությունն ունի այն բանի մեջ, որ իրենց չի հաջողվում երկարաձգել կիսապաշտպանի պայմանագիրը: Կատալոնացիները կասկածում են, որ «Ռեալը» փորձում է իր կողմը գրավել Մորիբային: Ֆուտբոլիստի ներկայացուցիչները հերքում են այդ տեղեկությունը:





  Լրահոս



Աշխարհ


Ալաշկերտ   24   46
Նոա   24   41
Ուրարտու   24   41
Արարատ   24   40
Արարատ-Արմենիա    24   38
Վան   24   31
Փյունիկ   24   25
Լոռի   24   23
Շիրակ   24   13