TotalFootball.am


16.07.21 19:37

ՊՍԺ-ն պատրաստ է Մբապեին Նեյմարի չափ աշխատավարձ տալ


ՊՍԺ-ն չի դադարում փորձել Կիլիան Մբապեին պահել թիմում: Ֆրանսիացու պայմանագրի ժամկետն ավարտվում է հաջորդ ամառ:

Ինչպես հաղորդում է Marca-ն՝ ակումբը պատրաստ է 22-ամյա ֆուտբոլիստին չափազանց շահավետ առաջարկ անել, որի պայմաններով նա կստանա նույնքան աշխատավարձ, որքան Նեյմարը:

Ըստ ոչ պաշտոնական տվյալների՝ բրազիլացին տարեկան 30 միլիոն եվրո աշխատավարձ է ստանում՝ առանց հարկերի ու բոնուսների:

Այնուամենայնիվ, Մբապեն շարունակում է կարծել, որ իրեն հարկավոր է հեռանալ ՊՍԺ-ից: Ֆրանսիացին համարում է, որ չի կարող իր բոլոր ամբիցիաները կյանքի կոչել այս թիմում: Այս դեպքում գումարը Կիլիանի համար երկրորդական դեր է խաղում:





  Լրահոս



Աշխարհ


Ալաշկերտ   24   46
Նոա   24   41
Ուրարտու   24   41
Արարատ   24   40
Արարատ-Արմենիա    24   38
Վան   24   31
Փյունիկ   24   25
Լոռի   24   23
Շիրակ   24   13