TotalFootball.am


16.07.21 16:46

[ՖՈՏՈ] Դի Մարիան դաջվածք է արել ի պատիվ Կոպա Ամերիկայում հաղթանակի


Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Անխել Դի Մարիան դաջվածք է արել Ամերիկայի Գավաթում հաղթանակի պատվին: Հիշեցնենք՝ մրցաշարի եզրափակչում Արգենտինայի հավաքականը 1-0 հաշվով հաղթեց Բրազիլիայի հավաքականին: 22-րդ րոպեին խաղի միակ գոլը խփել է Անխել Դի Մարիան:

«Շատ շնորհակալություն այս դաջվածքի համար, ընկերս: Եկավ օրը, երբ ես կարող եմ դաջել մրցանակներից մեկը, որն ամենաշատն էի ուզում ունենալ մաշկիս վրա՝ ամբողջ կյանքի համար: Առաջ, Արգենտինա», - գրել է Դի Մարիան «Ինստագրամի» իր էջում:





  Լրահոս



Աշխարհ


Ալաշկերտ   24   46
Նոա   24   41
Ուրարտու   24   41
Արարատ   24   40
Արարատ-Արմենիա    24   38
Վան   24   31
Փյունիկ   24   25
Լոռի   24   23
Շիրակ   24   13