Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը կլքի զբաղեցրած պաշտոնը ԵՎՐՈ 2020-ից հետո: Այս մասին հայտնում է Գերմանիայի ֆուտբոլային միության պաշտոնական կայքը:
61-ամյա մասնագետն անձամբ է խնդրել խզել պայմանագիրը, որը նախատեսված էր մինչև 2022 թվականը:
Լյովը Գերմանիայի հավաքականը գլխավորում է 2006 թվականից: Նրա գլխավորությամբ Բունդեսթիմը 2014 թվականին դարձել է աշխարհի չեմպիոն, իսկ 2017 թվականին նվաճել Կոնֆեդերացիայի գավաթը: