«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան հայտնել է, որ Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչի «Շախտյորի» դեմ առաջին խաղում թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է հանդես գալ հարձակման գծում:
- Կարո՞ղ է Պեդրոն «Շախտյորի» դեմ խաղում փոխարինել Մայորալին, որին հանգիստ է հարկավոր:
- Ոչ, Պեդրոն չի կարող խաղալ այդ դիրքում: Ջեկոյի բացակայության պարագայում այդ դիրքւմ կարող է խաղալ Մխիթարյանը»,- Ֆոնսեկայի խոսքն է մեջբերել ForzaRoma-ն: