Հայտնի է դարձել «Բարսելոնայի» նորընտիր նախագահի տրանսֆերային ծրագրերը: Ժոան Լապորտան ցանկանում է թիմ հրավիրել «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոյին և «Բավարիայի» պաշտպան Դավիդ Ալաբային:
Երկու ֆուտբոլիստներն էլ ընթացիկ մրցաշրջանի վերջում կունենան ազատ գործակալի կարգավիճակ:
Ալաբայի գործակալ Պինի Զահավին նախորդ շաբաթ Բարսելոնայում է եղել Ֆալի Ռամադանիի հետ, որը ներկայացնում է «Բարսայի» կիսապաշտպան Միրալեմ Պյանիչի շահերը:
Զահավին կապ է հաստատել Լապորտայի շտաբի հետ և հայտնել, որ Ալաբան դեռևս պայմանագիր չի ստորագրել «Ռեալի» հետ: Ֆուտբոլիստը պատրաստ է տեղափոխվել «Բարսելոնա»:
Ագուերոն նույնպես կողմ է «Բարսա» տեղափոխությանը: