«Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը Անգլիայի Պրեմիեր լիգայի 27-րդ տուրի «Էվերթոնի» դեմ խաղում դիմել է թիմի հարձակվող Տիմո Վերներին, որը սխալ դիրք է զբաղեցրել խաղադաշտում:
«Տիմո, երկա՞ր ես խաղալու ձախից, դու խաղում ես աջից, չե՞ս հասկանում: Արդեն 15 րոպե է, ինչ խաղում ես ձախ եզրում: Չե՞ս հասկանում»,- ասել է Տուխելը հանդիպման ժամանակ:
«Չելսին» այս խաղում 2:0 հաշվով հաղթել է «Էվերթոնին»: