«Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը պատմական նվաճման է հասել Անգլիայի Պրեմիեր լիգայում:
47-ամյա մասնագետը դարձել է առաջին մարզիչը մրցաշարի պատմության մեջ, որի թիմը դեբյուտային 5 տնային խաղերում անառիկ է պահում սեփական դարպասը:
ԱՊԼ-ի 27-րդ տուրում «Չելսին» 2:0 հաշվով հաղթեց «Էվերթոնին»:
Տուխելը «Չելսին» գլխավորել է հունվարի 26-ին: