«Լիվերպուլի» երկրպագուները ցանկանում են թիմում տեսնել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեին: Անգլիական ակումբի երկու երկրպագու GoFundMe հարթակում դրամահավաք են սկսել ֆրանսիացու տրանսֆերի համար: Դրամահավաքի չափը 250 միլիոն ֆունտ է:
«Քանի որ «Լիվերպուլը» բավարար միջոցներ չունի նման տրանսֆերի համար, մենք որոշեցինք, որ կարող ենք դա վերցնել մեզ վրա ու միջոցներ հավաքել բոլոր երկրպագուներով:
Եկեք ցնցենք ֆուտբոլային աշխարհը: Աշխարհում «Լիվերպուլի» մոտավորապես 100 միլիոն երկրպագու կա: Եթե բոլորը մասնակցեն, ապա մի երկրպագուից կպահանջվի 2,5 ֆունտ, և այդ ժամանակ մենք կկարողանանք բավարար գումար հավաքե, որպեսզի հնարավոր լինի բանակցություններ վարել Կիլիանի հետ:
Եկեք միավորվենք, որ պատմության առաջին ու ամենախոշոր տրանսֆերը երկրպագուների փողերով: Եկեք պատմություն կերտենք», - ասված է հաղորդագրության մեջ: