TotalFootball.am


08.03.21 15:58

«Ռեալի» տնօրեն. «Մեր բախտը դարձյալ չբերեց մրցավարների հարցում»


«Ռեալի» տնօրեն Էմիլիո Բուտրագենյոն դժգոհություն է հայտնել Լա Լիգայի՝ «Ատլետիկոյի» դեմ խաղում գլխավոր մրցավար Ալեխանդրո Էրնանդեսի աշխատանքից:

Առաջին խաղակեսի վերջնամասում գնդակը դիպավ «Ատլետիկոյի» պաշտպան Ֆելիպեի ձեռքին: Մրցավարը 11-մետրանոց չնշանակեց: «Դա 11-մետրանոց էր: Վճռորոշ որոշում: Գործողությունների հետևողականությունը ճիշտ էր. VAR-ից հետո մրցավարին խնդրեցին դիտել դրվագը: Բայց նա որոշեց, որ դա 11-մետրանոց չէ: Մեր բախտը կրկին չբերեց Էրնանդեսի հետ:

Ինչ վերաբերում է խաղին՝ եթե չլիներ Օբլակը, մենք կհաղթեինք: Երկրորդ խաղակեսը գերազանց էր», - ասել է Բուտրագենյոն «Movistar+»-ի եթերում:





  Լրահոս



Աշխարհ


Արարատ   13   25
Ալաշկերտ   13   25
Լոռի   14   23
Արարատ-Արմենիա   12   21
Նոա   13   19
Ուրարտու   12   18
Վան   15   15
Փյունիկ   13   9
Շիրակ   13   6