«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը խոսել է իր ապագայի մասին:
«Ես Զլատանն եմ, պատասխանատվություն եմ զգում այստեղ, քանի որ թիմի առաջնորդն եմ: «Միլանը» միասնական թիմ է: Ուզում եմ իմ լուման ներդնել այս թիմի հաջողություններում: Երբ ես ինչ-որ բան եմ ասում մյուսները պատասխանում են. «Այո, մենք կանենք դա»:
Երբ թիմի հետ չեմ լինում, կարծես որդիներիցս հեռու լինեմ: Իմ ապագա՞ն: Չգիտեմ, եկեք սպասենք: Եթե Պաոլո Մալդինին ցանկանա, որ մնամ, ապա ես պատրաստ եմ»,- Իբրահիմովիչի խոսքն է մեջբերել Football Italia-ն: