«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան խոսել է «Ջենոայի» դեմ խաղում կիսապաշտպանության կենտրոնում խաղացող Լորենցո Պելեգրինիի մասին, որը փոխարինել էր վնասվածք ստացած Ջորդան Վերետուին:
«Պելեգրինին այսօր խաղում էր Վերետուի դիրքում: Այդ դիրքում խաղացող ֆուտբոլիստները պետք է ազատ տարածություններ գտնեն:
Մխիթարյանն ու Վիլյարը ապագայում կարող են խաղալ այդ դիրքում»,- Ֆոնսեկայի խոսքն է մեջբերել Football Italia-ն: