«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահն ամռանը կարող է լքել անգլիական ակումբը: Այս մասին հաղորդում է AS-ը:
Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ եգիպտոսցու հեռանալու պատճառը թիմի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի հետ կոնֆլիկտն է, որը ձգվում է արդեն մի քանի ամիս:
Իրավիճակը լարվել էր այն բանից հետո, երբ Կլոպը ԱՊԼ-ի 29-րդ տուրի՝ «Չելսիի» հետ խաղի 62-րդ րոպեին փոխարինեց Սալահին՝ առաջացնելով ֆուտբոլիստի դժգոհությունը:
«Լիվերպուլի» հետ Սալահի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականի ամառ: Սալահը «Լիվերպուլ» է տեղափոխվել «Ռոմայից», 2017 թվականին: