Սթիվեն Ջերարդը մարզչական կարիերայի առաջին տիտղոսն է նվարել: Նրա գլխավորած «Ռեյնջերսը» վաղաժամ ամրագրել է Շոտլանդիայի չեմպիոնությունը: Անգլիացին ակումբը գլխավորում է 2018 թվականի մայիսից:
Ջերարդը մարզչական կարիերան սկսել է «Լիվերպուլի» ակադեմիայում՝ 2017 թվականին:
Ֆուտբոլիստի կարիերայի ընթացքում Ջերարդը 11 տիտղոս է նվաճել՝ Չեմպիոնների լիգան, ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը, Անգլիայի Գավաթը՝ երկու անգամ, երեք անգամ՝ Լիգայի Գավաթը, երկուական անգամ՝ Անգլիայի ու ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը: