TotalFootball.am


07.03.21 17:41

Մեսսին ու Բուսկետսը քվեարկել են «Բարսայի» նախագահական ընտրություններում


Այսօր՝ մարտի 7-ին, ընթանում են «Բարսելոնայի» նախագահի ընտրությունները: Հարձակվող Լիոնել Մեսսին ու կիսապաշտպան Սերժիո Բուսկետսը արդեն եղել են ընտրատեղամասում և կատարել իրենց ընտրությունը: Այս մասին հաղորդում է Mundo Deportivo-ն:

Որպես նախագահի թեկնածու՝ հաստատվել էին Ժոան Լապորտան, Վիկտոր Ֆոնտն ու Տոնի Ֆեյշերան: Ավելի վաղ ինքնաբացարկ էին հայտարարել Էմիլի Ռուսոն ու Աուգուստին Բենեդիտոն, ընդ որում, Ռուսոն թեկնածուական պայքարն անվանել էր «կեղտոտ պատերազմ»:

Անցած աշնանը «Բարսելոնայի» նախագահի պաշտոնից հեռացվեց Խոսեպ Մարիա Բարտոմեուն:





  Լրահոս



Աշխարհ


Ամենաընթերցվածները

Արարատ   13   25
Ալաշկերտ   13   25
Լոռի   14   23
Արարատ-Արմենիա   12   21
Նոա   13   19
Ուրարտու   12   18
Վան   15   15
Փյունիկ   13   9
Շիրակ   13   6