TotalFootball.am


06.03.21 20:30

Ֆոնսեկա. «Ինչո՞ւ Մխիթարյանը 7 խաղ է ինչ աչքի չի ընկնում. մինչ այդ նա միշտ առաջինն էր գոլ խփում»


«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան խոսել է թիմի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ վերջին խաղերում ցածր արդյունավետության մասին: 

- «Ջենոայի» հետ առաջին շրջանի խաղում Մխիթարյանը հեթ-տրիկի հեղինակ դարձավ խաղալով կեղծ 9 համարի դիրքում: Արդյոք այս տարբերակը կարո՞ղ է կրկնվել վաղվա խաղում: Եվ ինչու՞ Մխիթարյանը արդեն 7 խաղ է, ինչ գոլի կամ գոլային փոխանցման հեղինակ չի դառնում: 

- Այո, այդ կերպով խաղալը մեր տարբերակներից մեկն է: Մենք դա մի քանի անգամ փորձել ենք և նա այդ դիրքում իրեն լավ է դրսևորել: 

Այո Մխիթարյանը վերջին խաղերում աչքի չի ընկնում: Խնդիրն այն է, որ նա միշտ թիմի առաջին գոլն էր խփում (ծիծաղում է,-խմբ.): 

Միկին լավ է խաղում, լավ աշխատում է թիմի համար: Կարևոր չէ, թե գոլ կխփի Պելեգրինին, Մխիթարյանը, թե Պեդրոն: Կարևոր է, որ գոլեր խփվեն»,- Ֆոնսեկայի խոսքն է մեջբերել Romanews-ը: 





  Լրահոս



Աշխարհ


Ամենաընթերցվածները

Արարատ   13   25
Ալաշկերտ   13   25
Լոռի   14   23
Արարատ-Արմենիա   12   21
Նոա   13   19
Ուրարտու   12   18
Վան   15   15
Փյունիկ   13   9
Շիրակ   13   6