TotalFootball.am


06.03.21 13:53

Հայտնի է, թե երբ խաղադաշտ կվերադառնա Պիկեն


«Բարսելոնայի» հարձակվող Ժերար Պիկեն, որը վնասվածք էր ստացել Իսպանիայի Արքայական գավաթի «Սևիլյայի» հետ կիսաեզրափակչի պատասխան խաղում, բուժզննում է անցել: 

Ինչպես տեղեկացնում է Marca-ն, 34-ամյա պաշտպանի մոտ ախտորոշվել է աջ ծնկի կապանների ձգվածք, որի պատճառով ֆուտբոլիստը բաց կթողնի շուրջ 3 շաբաթ: 

Այդպիսով՝ Պիկեն բաց կթողնի Լա Լիգայի շրջանակներում սպասվող «Օսասուսային», «Ուեսկայի» և «Ռեալ Սոսյեդադի» դեմ հանդիպումները, ինչպես նաև Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի ՊՍԺ-ի հետ պատասխան խաղը, որը նախատեսված է մարտի 10-ին: 





  Լրահոս



Աշխարհ


Արարատ   13   25
Ալաշկերտ   13   25
Լոռի   14   23
Արարատ-Արմենիա   12   21
Նոա   13   19
Ուրարտու   12   18
Վան   15   15
Փյունիկ   13   9
Շիրակ   13   6