«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը պատասխանել է այն հարցին, թե արդյոք թիմի առաջատարները կհեռանան, եթե մրցաշրջանի արդյունքում «Լիվերպուլը» չհայտնվի լավագույն քառյակում:
«Ես հասկանում եմ ձեր հարցերն ու հարգում եմ դրանք, բայց հիմա դրա մասին մտածելու ժամանակը չէ: Այդպես միշտ եղել է և կլինի:
Գիտեմ, որ մեր խաղացողները հավատարիմ են մեզ: Չի եղել նման դեպքո, որ խաղացողներից մեկն ասի. «Եթե չհայտնվենք Չեմպիոնների լիգայում, ես ստիպված կլինեմ հեռանալ»:
Այդպիսի բան չի լինի: Ես լավ գիտեմ նրանց և վստահում եմ իմ խաղացողներին:
Մի քանի տարի առաջ մենք ասում էինք, որ եթե ֆուտբոլիստը չի ցանկանում տեղափոխվել մեր թիմ, քանի որ մենք չենք խաղում Չեմպիոնների լիգայում, ապա մենք էլ չենք ցանկանում նրան տեսնել այստեղ:
Նույնը վերաբերում է նաև նրանց, ովքեր կցանկանան հեռանալ այդ պատճառով»,- Կլոպի խոսքն է մեջբերել BBC-ն: