«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը դեմ է Գարեթ Բեյլի վերադարձին, որը վարձակալական հիմունքներով հանդես է գալիս «Տոտենհեմում»: Այս մասին հայտնում է Marca-ն:
Ուելսցին լավ մարզավիճակ է հավաքել, սակայն ըստ աղբյուրի՝ նրա արդյունավետությունը ոչ մի կերպ չի ազդի Զիդանի որոշման վրա:
Բեյլը չի վերադառնա «Ռեալ», քանի դեռ թիմը գլխավորում է Զիդանը: Ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ զրույցում ֆրանսիացի մասնագետ հայտնել է, որ դեմ է Բեյլի վերադարձին, անգամ եթե նա ընթացիկ մրցաշրջանում «Տոտենհեմի» կազմում դառնա 30 գոլի հեղինակ:
Հիշեցնենք, որ «Տոտենհեմը» կարող է ևս մեկ տարով երկարաձգել ֆուտբոլիստի վարձակալության ժամկետը, կամ գնել նրա լրիվ տրանսֆերը: