«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը պատմել է, որ Սան Ռեմոյի փառատոնին գնացել է «ռոսոներիների» երկրպագուի մոտոցիկլով:
«Երեք ժամ խցանման մեջ լինելուց հետո և ասացի վարորդին բացել դուռն ու դուրս թողնել ինձ մեքենայից: Կանգնեցրեցի մոտոցիկլ վարողին և հարցրեցի. «Կարո՞ղ ես ինձ հասցնել Սան Ռեմոյի փառատոնին»:
Գիտեմ, որ սա ինչ-որ անհավանական բան է թվում, բայց ես տեսանկարահանել եմ դա, այլապես ինձ ոչ ոք չէր հավատա: Դա ռի՞սկ էր, իհարկե, բայց ես չեմ վախենում ռիսկի դիմել: Բացի այդ, այլ տարբերակ չունեի, որպեսզի ժամանակին հասնեի փառատոնին»,- ասել է Իբրան:
«Ես վերադառնում էի տուն և նկատեցի սև ավտոմեքենա: Այնտեղ երկու հոգի կային, նրանցից մեկը նման էր Իբրահիմովիչին: Պարզվեց, որ նա հենց Զլատանն է: Իհարկե, ես համաձայնեցի: Զանգահարեցի կնոջս և ասացի, որ գնում Իբրահիմովիչի հետ գնում եմ Սան Ռեմո: Իհարկե, նա չհավատաց: Զլատանն ուզում էր ինքը վարել, բայց ես թույլ չտվեցի: Ես «Միլանի» երկրպագու եմ: Զլատանն ասաց, որ ինձ թիմի մարզաշապիկ կուղարկի»,- ասել է մոտոցիկլի վարորդը: