TotalFootball.am


06.03.21 00:20

Հայտնի է՝ երբ Ազարը կվերադառնա խաղադաշտ


«Ռեալի» կիսապաշտպան Էդեն Ազարի վերականգնումը վնասվածքից հետո ձգձգվում է: 30-ամյա բելգիացու մոտ վնասվածքի կրկնություն է եղել: Խնդիրը թեթև ցավն է ավելի վաղ վնասված մկանում, ինչը խանգարում է Ազարի վերադարձին:

Ինչպես հաղորդում է Marca-ն՝ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ մարտի 16-ին «Ատալանտայի» հետ կայանալիք պատասպան խաղը դիտարկվում է որպես վերադարձի հնարավոր ժամկետ: Սակայն Զինեդին Զիդանը նրան մեկնարկային կազմում չի ընդգրկի, եթե նա 100 տոկոսով պատրաստ չլինի:

Մարտի 5-ին Ազարը պետք է աշխատեր չափազանց քիչ ծանրաբեռնվածությամբ: Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը Լա Լիգայի 8 խաղի է մասնակցել՝ դառնալով 2 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ:





  Լրահոս



Աշխարհ


Արարատ   13   25
Ալաշկերտ   13   25
Լոռի   14   23
Արարատ-Արմենիա   12   21
Նոա   13   19
Ուրարտու   12   18
Վան   15   15
Փյունիկ   13   9
Շիրակ   13   6